Ինչու Ավինյանը նիստերի չի մասնակցում. նիստերը հանրօգո՞ւտ չեն
copy image url

Ինչու Ավինյանը նիստերի չի մասնակցում. նիստերը հանրօգո՞ւտ չեն

Ներքին 2 տարի առաջ - 13:54 07-02-2023
Ինչպես հայտնի է, ամեն երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ է անցկացվում։ Երեկ կայացած հերթական նիստին նորից չի մասնակցել Երևանի փոխքաղաքապետ, իրեն ապագա քաղաքապետ պատկերացնող Տիգրան Ավինյանը։

Նրա համար, կարծես, հարիր չէ Հրաչյա Սարգսյանի ղեկավարությամբ անցկացված նիստերին մասնակցելը։ Արդեն որերորդ անգամ նկատելի է Ավինյանի բացակայությունը, ինչը չի կարելի բացատրել ծանրաբեռնվածությամբ, վերջին օրերին փոխքաղաքապետի զբաղմունքը տեղացած ձյունը լուսաբանելն էր։

Oragir.News-ի հետ զրույցում Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ խոսելով Ավինյանի նիստերին ներկա չգտնվելու պատճառներից, ասաց, որ Ավինյանը զբաղված է հանրօգուտ աշխատանքով, ինչի պատճառով էլ բացակայում է քաղաքապետարանի նիստերից։

«Նիստերին գտնվելու իմպերատիվ պահանջ չկա, կարող է և բացակայել»,- ասաց Սարդարյանը։

Քաղաքապետարանի պատասխանից կարող ենք ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը հանրօգուտ չեն և Ավինյանը զբաղված է հանրօգուտ աշխատանքով։

Ամենից շատ դիտված