ՀՀ ԱԳ նախարարն ու Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
copy image url

ՀՀ ԱԳ նախարարն ու Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Ներքին 2 տարի առաջ - 21:44 06-02-2023
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։

Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: