Հայաստանը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի բախման սահմանագծում․ Սեյրան Օհանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:35 03-02-2023
Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության առնչությամբ:

Խորհրդարանական լսումներն ընթանում են ԱԺ նիստերի դահլիճում:

Նիստը գլխավորել է Սեյրան Օհանյանը, ով շնորհակալություն հայտնեց՝ խորհրադարանական լսումներին մասնակցելու համար և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պազատամարտի և բոլոր պատերազմների մեր հերոսների և անմեղ զոհերի հիշատակը։

Եվ մինչ գործընթացն սկսելը, Սեյրան Օհանյանը խոսքը տվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ միջոցառումն օրհնելու համար։

Շարունակելով նիստը՝ Օհանյանն ասաց. «Այս բարդ իրավիճակում, կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որպեսզի մեր հանրությունն իմանա, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ, որովհետև աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրադարձությունները բավականին լուրջ ազդեցություն ունեն ՀՀ և Արցախի Հանրապետության վրա»։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի բախման սահմանագծում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC