Փաշինյանը պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը երկրում. Թովմասյան
copy image url

Փաշինյանը պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը երկրում. Թովմասյան

Ներքին Միտք 2 տարի առաջ - 10:55 01-02-2023
Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումներ, պետական բյուջեի հնարավոր վատնման լրջագույն մտահոգություններ են հնչել Երևանի ավագանու անդամի կողմից, ինչի առիթով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաև նշել է. «Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հրապարակել է տեղեկություն (https://bit.ly/3HobnfI , https://bit.ly/3wHWssc)՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտման մասին։ Բարձրաձայնվել է գնման գործընթացի, այդ թվում նաև շինաշխատանքների մրցույթներում եղած աղաղակող խախտումների մասին:

Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումների վերաբերյալ բարձրաձայնումները լուրջ մտահոգություն են առաջացնում ՀՀ պետական և մայրաքաղաքային բյուջեի հնարավոր վատնման վերաբերյալ։

Ընդունելով պետական իրավասու օղակների կողմից պարզաբանումների ներկայացման վերաբերյալ քաղաքացիների հանրային պահանջները, ինչպես նաև ընդգծելով իրեն ժողովրդավարական հռչակած Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների թափանցիկության և հասանելիության, ՀՀ օրենսդրության պահանջներին գնումների ընթացակարգի համապատասխանության անհրաժեշտությունը՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարից ակնկալում եմ մանրամասն տեղեկություն, թե արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է քայլեր՝ վերոնշյալ հրապարակումների կապակցությամբ, և ի՞նչ արդյունքներ կան:

Հուսամ, ՊՎԾ ղեկավարը բազմակողմանիորեն կուսումնասիրի ավագանու անդամի բարձրաձայնումները և իրապես օբյեկտիվ գնահատական կտա: Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրությունների դե ֆակտո ընտրարշավը սկսած Տիգրան Ավինյանը հատկապես պետք է բացատրի, թե թափանցիկ աշխատանքի, կոռուպցիան բացառելու և այլ վերամբարձ խոստումներով իշխանության եկած քաղաքական միավորն ինչու է դրժում խոստումները:

Դե իսկ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է արձագանքել այս բարձրաձայնումներին՝ քաղաքական և իրավական պատասխանատվության անխուսափելի վճռականությամբ: Հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը մեր երկրում»:

Լուսանկարը՝ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի