Ու՞մ վարկանիշն է ամենաբարձրը Բերձորի միջանցի բացման հարցում․«GALLUP»-ի հետազոտության արդյունքները
copy image url

Ու՞մ վարկանիշն է ամենաբարձրը Բերձորի միջանցի բացման հարցում․«GALLUP»-ի հետազոտության արդյունքները

Ներքին 2 տարի առաջ - 14:00 31-01-2023
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Հետազոտության ժամանակ արված առաջին հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, 42․5%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 30%-ը նշել է Ռուսաստանի իշխանությունները, 29% –ը՝ ՀՀ իշխանություններ, 17․2%-ը՝ Թուրքիայի իշխանությունները, 12%-ը՝ ռուս խաղաղապահները, 9․8%-ը՝ բոլոր պետությունները, 8․3%-ը՝ Արցախի իշխանությունները, 4․5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Հաջորդ հարցը եղել է հետևյալը՝ գնահատել Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում, մասնավորապես նշված էր Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի անունները։
Արայիկ Հարությունյանը 5 բալային սանդղակում ստացել է 2․2 բալ, Ռուբեն Վարդանյանը՝ 3․7։

Գնահատեք ՀՀ իշխանությունների գործունությունը ստեղծված իրավիճակում, այս հարցի պատկերը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան՝ 2․7 բալ, Արարատ Միրզոյան՝ 2․8 բալ, Ալեն Սիմոնյան՝ 2․5, Վահագն Խաչատուրյան՝ 2․3 բալ։

Հաջորդ հարցը վերաբերում էր մի շարք երկրների արձագանքը ստեղծված իրավիճանին, Ֆրանսիայի ջանքերը միանշանակ դրական է պատասխանել հարցվածների 41․6%-ը, Իրանը՝ 25․4%, ԱՄՆ՝ 15․5%, ԵՄ՝ 12․7%, ՌԴ՝ 8․5%, ՀԱՊԿ՝ 6․4%, Թուրքիա՝ 0․5%։

Հարցին՝ որ երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման համար, 49․4 %-ը պատասխանել է Ռուսաստան, 35․6%-ը՝ Հայաստան, 23%-ը՝ ԱՄՆ, 22․8%-ը՝ Ֆրանսիա, 6․8%-ը՝ Իրան, 4․6%-ը՝ Արցախ, 3․5%-ը՝ բոլոր երկրները, ՀԱՊԿ՝ 1․9%-ը, Թուրքիա՝ 1․5%-ը։

Հաջորդ հարցը հետևյալն էր՝ բավարա՞ր են ՀՀ իշխող ուժի ու ընդդիմության ջանքերը Արցախի շրջափակման հարցում։ Ընդդիմոթյան պարագայում 5․2%-ը կարծում է, որ լիովին բավարար է, 61․7%-ը՝ ընդհանրապես բավարար չի համարել, իշխող ուժի դեպքում 9․5%-ը կարծում է, որ լիովին բավարար է, 48․4%-ը՝ ընդհանրապես բավարար չէ։

Ո՞ր երկրից պետք է սպասել ռազմական օգնություն՝ 40%-ը պատասխաել է Իրան, 34․2%-ը՝ Ֆրանսիա, 30․2%-ը Ռուսաստան, ԱՄՆ%-ը՝ 27․8, Հնդաստան՝ 25․6%-ը, Չինաստան՝ 5․1%-ը, Գերմանիա՝ 3․2%-ը, ՆԱՏՕ՝ 2․4%-ը, ՀԱՊԿ՝ 0․3%-ը։

Ինչպե՞ս եք վերաբերում ռուս խաղաղապահների տեղակայմանը Արցախում՝ նոյեմբերի դրությամբ լիովին դրական է վերաբերում հարցվածների 37․7%-ը, հունվարի դրությամբ նվազում կա՝ 18․3%-ը, ընդհանրապես բացասական՝ նոյեմբերի դրությամբ՝ 5․8%-ը, հունվարի դրությամբ՝ 29․6%-ը։

ՀԱՊԿ զորախմբի զորավարժությունները ՀՀ-ում չանելու որոշմանը լիովին դրական պատասխան է տվել 32․4%–ը, ընդհանրապես բացասական`26%-ը։

Ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում հարցի պատասխանները ունեն հետևյալ պատկերը՝ 94․2%-ը կարծում է, որ ընդհանրապես ընդունելի չէ, ավելի շուտ ընդունելի չէ՝ կարծում է 3․2%-ը, 1%- կարծում է, որ միանշանակ ընդունելի է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում