Խոշոր վթար Մասիվում. լսվել են պայթյունի ձայներ, որոշ շենքեր հոսանքազրկված են
copy image url

Խոշոր վթար Մասիվում. լսվել են պայթյունի ձայներ, որոշ շենքեր հոսանքազրկված են

Ներքին 2 տարի առաջ - 02:46 30-01-2023
1:30-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 50/1 շենքի հարակից տարածքում լսվել էին պայթյունի ձայներ, իսկ ողջ թաղամասը հոսանքազրկվել է։

Oragir.News-ին ԱԻՆ փրկարար ծառայությունից պարզաբանեցին, որ էլեկտրասյան լարերն են պոկվել.

«Հոսանքալարերը պոկվել և ընկել են ջրի մեջ, ինչի հետևանքով կարճմիացումներ ու պայթյուններ են տեղի ունեցել»։


ԱԻՆ աշխատակիցները 1:50 եկան դեպքի վայր, 2:00-ին խնդիրը կարգավորվեց. պայթյունի ձայները դադարեցին։

Սակայն հարակից շենքերը դեռ հոսանքազրկված են։