Մեղավորները պետք է ոչ թե գործից հեռացվեն, այլ պատիժ կրեն․ Արզաքանցյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 28-01-2023
Մենք պետք է ուրիշ տրամադրությամբ նշեինք մեր բանակի տոնը։ Ցավոք սրտի, հիմա գտնվում ենք «Եռաբլուրում», ունենք մեծաթիվ զոհեր, հերսոներ, բայց պիտի այնպես անենք, որ այն էլ չկրկնվի, «Եռաբլուրն» էլ չմեծանա։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը:

«Ես գիտեմ, որ Ռուսաստանը կոչ էր անում, որ կանգնեցներ պատերազմը, խաղաղ պայմաններով հանձնվեր 5 շրջանը, բայց մեր խորհրդարանը չընդունեց ու շարունակվեց պատերազմը»,- ասաց նա։

Անդրադառնալով Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեին՝ նշել է. «Այսօր բոլոր ղեկավարներն էլ մեղավոր են. եթե կարգ-կանոն գոյություն չունի բանակում, միշտ մեղավորներ կփնտրվեն: Մեղավորները պետք է ոչ թե գործից հեռացվեն, այլ պատիժ կրեն, որ չկրկնվի. առանց պատժի՝ ամեն սխալ կրկնվում է»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի