ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը կմասնակցի Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Բալայանին ՌԴ գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանին 2023 թվականի փետրվարի 13-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Պետրոզավոդսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: