Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան», հայտնում է Sport24-ը։
«Մանուշակներն» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը։
Էդուարդի ծառայություններով հետաքրքրված են հոլանդական ՊՍՎ-ն և «Ֆեյենորդը»։ Օրերս հայտնի դարձավ, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 9 միլիոն եվրո։