Հրդեհի վայրում թերացումները, սկսած անվտանգության կանոնների խախտումից, ակնհայտ են. Անդրանիկ Քոչարյան
copy image url

Հրդեհի վայրում թերացումները, սկսած անվտանգության կանոնների խախտումից, ակնհայտ են. Անդրանիկ Քոչարյան

Ներքին 2 տարի առաջ - 23:18 23-01-2023
«Այցի առաջին նպատակներից մեկը նոր հրամանատարի՝ Գարեգին Պողոսյանի հետ ծանոթանալն էր, ու բնականաբար ծանոթությունը միայն ծանոթությամբ չէր ավարտվելու։ Մենքի իրականացրինք քննարկումներ՝ կապված կորպուսի ծառայության հետ, դրանց խնդիրները քննարկեցինք, ու բնականաբար այցը չէր կարող միտված չլինել այդ հրեշավոր հրդեհին, ու դրա հետ կապված շատ հարցեր քննարկվեցին, և ինչու չէ, նաև փորձեցինք հասկանալ պատճառներ, թե որտեղ պետք է փնտրել, և բանակում կան բազում չլուծված խնդիրներ, հետին պլան գցելը հղի է անդառնալի հետևանքներով», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ խաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ առ այսօր դեռևս հրդեհի վերաբերյալ մի բան է հայտնի. «Հայտնի է այն, որ տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով ունենք զոհեր, և ունենք վիրավորներ, բայց հրդեհի պատճառներն ուսումնասիրելու համար խորքային ուսումնասիրություններ են պետք։ Ես խնդրեցի, որ ուժայիին ու զինվորական կառույցները գոնե մեկ օրվա կտրվածքով վերականգնեն ամբողջ պատկերը՝ գոնե առավոտվանից մինչև հրդեհի պահը, և դրանից հետո մենք հասկանանք, թե որտեղ ինչ թերացումներ են եղել, իսկ թերացումներն ակնհայտ են առաջին հայացքից, որովհետև ոչ միայն պաշտպանված չեն հրդեհային անվտանգության կանոնները, այլ ընդհանրապես՝ անվտանգությանն առնչվող շատ շատ այլ բաներ ևս՝ միջանձնային հարաբերությունների, բազմաթիվ խնդիրներ կան, նաև քննության արդյունքում կկարողանանք հասկանալ բացթողումների պատճառները որտեղ են, և նման դեպք ինչ պամանները որ դեպքերում կարող են ստեղծվել»։