Գեղից գողություն էլ են արել, վխծել ենք. Մովսեսի գյուղապետն ու բնակիչները պատմում են անհայտ անձի՝ գյուղ մտնելու մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:12 23-01-2023
Համացանցում երեկվանից շրջանառվում է տեղեկություն, որ հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի գյուղի թաղամասերից մեկում ժամը 02։30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում, իր տան երկրորդ հարկից իջնելով, Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ով է, անծանոթը փախուստի է դիմել։

Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել:

Oragir.News-ը հենց Մովսես գյուղում՝ գրեթե դեպքի վայրում, պայմանագրային զինծառայող Կամո Առուշանյանից հարցրեց մանրամասները։ Եղանք նաև Մովսեսի համայնքապետարանում, որտեղ համայնքապետ Զավեն Պապյանը մանրամասներ հայտնեց դեպքից։

Մանրամասները՝ տեսանյութում։