Մամուլում առկա են իշխանական վարկածը հերքող արժանահավատ տվյալներ․իրավապաշտպան
copy image url

Մամուլում առկա են իշխանական վարկածը հերքող արժանահավատ տվյալներ․իրավապաշտպան

Ներքին 2 տարի առաջ - 09:19 20-01-2023
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչպե՞ս կարելի է վստահել նախաքննությանը, երբ՝

1) մինչև բուն նախաքննությունը սկսելը քաղաքական իշխանությունն արդեն հրապարակավ «նշանակել է» մեղավորներ և «հաստատել է» միակ ճշմարիտ վարկածը.

2) նախաքննությունն իրականացնողները, նրանց վերադասներն ու վերադասների վերադասները, քննության նկատմամբ հսկողություն իրականացնողները, նրանց վերադասներն ու վերադասների վերադասները գտնվում են քաղաքական իշխանությունից ամբողջական կախվածության մեջ.

3) մամուլում արդեն իսկ առկա են իշխանական վարկածը հերքող արժանահավատ տվյալներ.

4) ի սպառ բացակայում է նախաքննության նկատմամբ հանրային անկախ վերահսկողության մեխանիզմը, և բոլորը վստահ են, որ մի քանի օրից բոլորը մոռանալու են այս դեպքն ու անցնելու են մեկ այլ թեմայով բողոքելուն-բարկանալուն-բարձրաձայնելուն-բանավիճելուն-բարբառելուն: