Եվրախորհրդարանի բանաձևը կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը․ Ռուբեն Վարդանյան
copy image url

Եվրախորհրդարանի բանաձևը կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը․ Ռուբեն Վարդանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:17 19-01-2023
Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը։

Եվրախորհրդարանի բանաձևին անդրադառնալով՝ Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը․

«Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ։

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլատրել ազատ տեղաշարժը Հայաստանի և Արցախի միջև։

Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը աջակցության համար»,-գրել է Վարդանյանը։