Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել
copy image url

Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Արտաքին 2 տարի առաջ - 16:30 19-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության ու Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալության թղթակիցը:

Հաղորդվում է, որ հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում՝ միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում:

Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Պաքի ներկայությամբ։

Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։