Ալիևի օգնականն ընդունել է Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին
copy image url

Ալիևի օգնականն ընդունել է Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին

Արտաքին 2 տարի առաջ - 18:00 17-01-2023
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս մասին Հաջիևը հայտնել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Հաղորդվում է, որ Հաջիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նոունին և արտգործնախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար, դեսպան Ջոշուա Զարկուին։

Ալիևի օգնականը գոհունակություն է հայտնել Իսրայելի պատվիրակությանը հյուրընկելելու կապակցությամբ։ Հաջիևը ընգծել է, որ Իսրայելում Ադրբեջնի դեսպանատան բացումը կպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։

«Ես ուրախ եմ ողջունել Ալիզա Բեն Նոունին և Ջոշուա Զարկուին Նոբել եղբայրների տուն թանգարանում և լայն քննարկումներ անցկացնել մեր երկրների միջև երկկողմ գործընկերության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը ավելի կամրապնդի մեր համագործակցությունը»,- գրել է Հիքմեթ Հաջիևը։