Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Կոմանդոս» զորամասը
copy image url

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Կոմանդոս» զորամասը

Արտաքին 2 տարի առաջ - 14:19 17-01-2023
Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաներ այցելել են N զորամաս, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեծ թվով նորակոչիկներ ունեցող զորամասում ստուգվել է անձնակազմի ընդունելության գործընթացը, նախնական բազային դասընթացներին նորակոչիկների մասնակցությունը։ Ապա նախարարության ղեկավար կազմն այցելել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված «Կոմանդոս» զորամաս և այլ զորամասեր, հետևել անձնակազմի լեռնային ինտենսիվ պատրաստվածությանը։

Վելիևը հանձնարարել է զինծառայողների գործնական պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձնել մարտավարության մեթոդներին։

Վելիևը համապատասխան պաշտոնատար անձանց հրահանգներ է տվել զինծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի, զորավարժությունների և պարապմունքների ինտենսիվության և որակի բարձրացման մասին»,- նշում են ԶԼՄ-ները: