Ռուբեն Վարդանյանի հրաժարականն ու ռուսների՝ Արցախից հեռանալն ուզում են թուրքերն ու «վայ-հայերը»․ Վահան Բադասյան
copy image url

Ռուբեն Վարդանյանի հրաժարականն ու ռուսների՝ Արցախից հեռանալն ուզում են թուրքերն ու «վայ-հայերը»․ Վահան Բադասյան

Ներքին 2 տարի առաջ - 20:00 16-01-2023
«Արցախում երեկ բոլորս հավաքվել, խոսել ենք ու եկել ենք այն եզրականության, որ հրաժարականներն այս փուլում կարող են ներքին լարվածության, քաոսի ու խուճապի առիթ դառնալ, ավելին, ցանկացածի հրաժարականն այս փուլում հղի է Արցախի սուբյեկտայնության վերացման վտանգներով։ Ուստի ամեն բան հարթված է, ու ներքաղաքական լարվածություն Արցախում այլևս չկա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

«Այսինքն, մենք դատապարտված ենք ճիշտ գործելու, այլապես մեզ համար ելքը կարող է աղետալի լինել, մենք չենք կարող թշնամու ջրաղացին ջուր լցնել, հետևաբար, պետք է միահամուռ լինենք»։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի՝ ադրբեջանական կողմի պահանջին՝ Բադասյանն ասաց, որ ցավալին այն է, որ ինչ ցանկանում է Ադրբեջանը, ցանկանում են նաև «վայ-հայերը»։

«Ես, օրինակ, նրանցից ոչ մեկին հայ չեմ համարում, այն, ինչ Ռուբեն Վարդանյանի մասին ասում են թուրքերը, կրկնում են նաև «վայ-հայերը»։ Միայն սա չէ, մեր թշնամի ազերիներն, օրինակ, ուզում են, որ ռուսները դուրս գան Արցախից, նույնը ուզում են նաև «վայ-հայերը»։ Կուզեի, իհարկե, հասցեական ասել, բայց կարծում եմ առանց այդ էլ հասկանալի է, ես կոչ եմ անում զերծ մնալ նման հայտարարություններից, այլապես լավ չի լինի հենց իրենց համար, քանի որ իրենք դավաճանական հայտարարույթւոններ են անում։ Այսօր կարելի է քննադատել ռուսներին, բայց պետք է հիշել․ այն, որ այսօր մենք ապրում ենք Արցախում, և Ադրբեջանի դրոշը չի ծածանվում մեր կառավարության շենքի վրա, այդ ռուսներն են նրանց խանգարում։ Ակնհայտ է, որ թուրքերն ուզում են, որ ռուսներն Արցախից օր առաջ հեռանան, որպեսզի մտնեն այստեղ, նույնը ուզում են «վայ-հայերը»։ Ես զարմանում եմ, թե ինչու են նրանց ջրերը մի առվով հոսում։ Ես զարմանում եմ նաև Հայաստանի ու Սփյուռքի մի հատվածի հայրենասեր մարդկանց անտարբերության վրա․ ինչո՞ւ նրանց գլուխը չեք ջարդում, ինչո՞ւ թուրքի բարեկամների գլուխը չեք ջարդում։ Ուղղակի կատաղած եմ դրանից։ Ոչ միայն չեք ջարդում նրանց գլուխը, այլև հասարակական պարսավանքի էլ չեք ենթարկում։ Այսօր այնպիսի իրավճակ է, որ մարդիկ ասում են, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, Ղարաբաղը մերն էլ չի եղել, ու անպատիժ են մնում, սա պարզապես վերջն է»։

Հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո Ադրբեջանն իսկապես կբացեր ճանապարհը, նա հիշեց հայտնի հեքիաթը։

«Կարծում եմ, հենց այսպիսի իրավիճակում է հեքիաթը ծնվել, երբ հրեշը փակում է ճանապարհն ու ամեն օր մի աղջիկ կամ երեխա ուզում, որ ուտի, որպեսզի թույլ տա ջուր տանեն։ Այսօր Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն են ուզում, վաղը կարող են մեկ ուրիշինն ուզել, ասենք՝ Արայիկ Հարությունյանի, հետո կռված տղաներին պահանջել իրեն հանձնել և այլն»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում