Ֆրանսիայի ԱԺ նախագահը վսեմաշունչ խոսքեր չշռայլեց մեր ազգին, այլ ասաց այն, ինչ որ կա. Արցախի քաղաքացի

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:44 14-01-2023
«Թեթև տեղյակ եմ այցից, բայց գնահատական տալու համար դեռ վաղ է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի քաղաքացի Ռոման Բալայանը՝ խոսելով Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցից Հայաստան։

Ըստ քաղաքացու՝ Ֆրանսիան միշտ էլ բարեկամ է եղել մեր ազգի համար. «Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարությունները ես գնահատեցի նրա համար, որ վսեմաշունչ խոսքեր չշռայլեց մեր ազգին, այլ ասաց այն, ինչ որ կա»։

Բալայանն ասաց նաև, որ նախ և առաջ՝ մենք պետք է մեր հող ու ջրին տեր կանգնենք և ուրիշներից չպահանջենք, եթե մենք չանենք դա, ուրիշներին ապավինելը աբսուրդ է համարվում։

Մանրամասն՝ տեսանյութում։