Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
copy image url

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի

Ներքին 2 տարի առաջ - 22:18 12-01-2023
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով, նվիրաբերվել է ամուրյան վագրի առանձնյակ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, այգուն ամուրյան վագրի առանձնյակը նվիրաբերել են բարերարներ՝ հայր և որդիներ Առաքելյանները:

Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:

Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնել բարերարներին նվիրատվության համար և վստահեցրել, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով:

Ամենից շատ դիտված