Խոշոր ավտովթար Արարատի մարզում. անվադողերով բարձված բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է․ shamshyan.com
copy image url

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. անվադողերով բարձված բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 19:57 12-01-2023
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գուրգեն Մ-ն իր վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ-ին՝ Սևակավան գյուղի վարչական տարածքում դեռս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «Բելազ» մակնիշի ավտոմեքենաների համար նախատեսված անվադողերով, և կարծիք կա, որ մեքենան չափից ավելի է եղել բարձված, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։