Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի նախագահ Վլադիկ Առաքելյանն ընտրվել էր գործկոմի անդամ։
Տարեվերջին ՀՖՖ ժողովի ընթացքում կայացած քվեարկությանը 1 տեղի համար պայքարում էին Վլադիկ Առաքելյանը և իր որդին՝ «Փյունիկ» ՖԱ-ի գործադիր տնօրեն Կիմ Առաքելյանը։ Վերջնարդյունքով ավելի շատ ձայներ հավաքեց Վլադիկ Առաքելյանը, ով, սակայն հայտարարեց, որ հրաժարվում է իր անդամությունից։
ՀՖՖ ժողովի նախագահությունը լսեց հաշվիչ հանձնաժողովին, որի անդամները տեղեկացրին կանոնակարգ օրենքի տվյալ կետի մասին․ Վլադիկ Առաքելյանը չի կարող տվյալ պահին հրաժարական տալ և ցանկության դեպքում կարող են նշանակվել 1 անդամի նոր ընտրություններ։
Այսօր՝ հունվարի 12-ին «Գանձասար» ՖԱ-ն հայտնում է, որ Վլադիկ Առաքելյանը փոխել է որոշումը և չի հրաժարվում լինել ՀՖՖ գործկոմի անդամ․
«Սիրով տեղեկացնում ենք Ձեզ , որ ԳԱՆՁԱՍԱՐ ՖԱ ներկայացուցիչ Վլադիկ Առաքելյանը չի հրաժարվում լինել ՀՖՖ Գործկոմի անդամ լինելուց»,- գրված է ակումբի պաշտոնական հայտարարությունում։