Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ոչ թե աչքի ընկավ իր հերթական մտքի գոհարով, այլ ձանձրույթից հորանջելու կադրով։
Հետաքրքիր է, որ նախարարն ամեն քայլափոխի, թեկուզ հենց լրագրողների հետ ճեպազրույցներում, հաճախակի է խոսում էթիկայի կանոններից, հորդորում է պահել նորմերը։
Հարկ է նշել, որ նախարարն առաջին հերթին իր պահվածքով պետք է ցույց տա հասարակությանը՝ ինչպես պահել էթիկայի նորմերը, ավելին, նա պետք է սովորեցնի նաև հիգիենայի կանոնները։ Իսկ այսօր ականատես ենք լինում նախարարի «անճոռնի» հորանջին։ Թերևս բոլորը գիտեն, որ հանրային, մարդաշատ վայրերում, առավել ևս պաշտոնական միջացառումներում հարգի է հազալիս, փռշտալիս կամ հորանջելիս օգտագործել ձեռքը, ինչն այս դեպքում չնկատեցինք։