Իրանի արտգործնախարարն անդրադարձել է երկրի խորհրդարանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ձեռքբերումներին
copy image url

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է երկրի խորհրդարանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ձեռքբերումներին

Արտաքին 2 տարի առաջ - 15:30 11-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ Թուրքիա կատարած այցելության ձեռքբերումներին։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ղալիբաֆի մասնակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպմանը օգնեց հարթել Թեհրանի և Բաքվի միջև առկա թյուրըմբռնումները։ Նա նաև նշել է, որ երկու երկները լավ քայլեր են ձեռնարկել։

Աբդոլլահյանը նաև կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ հատկապես Ասիական երկրների խորհդարանական վեհաժողովի ձևաչափը։

«Խորհրդարանի նախագահի այցը Թուրքիա՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստին, կարևոր դեր է խաղում խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկրի դիվանագիտական ​​նպատակներն առաջ մղելու գործում։ Ղալիբաֆի մասնակցությունը եռակողմ ձևաչափին, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահների հանդիպումը օգնեց վերացնել Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումները»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես հայտարարել էր, որ Իրանի և Ադրբեջանի միջև առկա թյուրըմբռնումները վերացվել են։ Նա միևնույն ժամանակ վերահաստատել էր, որ Իրանը չի ընդունի Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի