Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրաքի հարաբերությունների ներկայիս վիճակն, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը նշել է, որ Անկարան մտադիր է խորցել Բաղդադի հետ առկա համագործակցությունը։
Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների երկրների միջև առկա համագործակցությունը հետագայում ավելի կընդլայնվի՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրաքի կայունությանը և տարածքային ամբողջականությանը։
Նա հավելել է, որ Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայության դադարեցումը բխում է նաև այս երկրի ազգային անվտանգության շահերից։