ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել. Նիկոլ Փաշինյան
copy image url

ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել. Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 15:15 10-01-2023
Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարծում է, որ Հայաստանը կարող է խաղաղություն ունենալ, եթե ի վիճակի լինի հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, նաև զարգացնել հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ․ «Սա է խաղաղության բանաձևը, իհարկե, միջազգային հանրության այն ռեսուրսները, որ կարող են մեզ օգնել այս հարցում, այդ ռեսուրսն էլ պետք է անպայման օգտագործել»։

Վարչապետը հայտարարեց, որ հույս դնում է ՀԱՊԿ-ի վրա, բայց այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել։

Նա նաև նշել է, թե հավատում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը մի պատճառով. «Որևէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ կերպ հավատալ դրան։ Եթե չես հավատում, ինչո՞ւ ես անում, ինչո՞ւ ես բանակցում, ձև՞ ենք անում։ Փորձը ցույց է տվել, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»։