Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն Twitter-ի իր էջում հայտնել է, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան:
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,-գրել է Յաել Բրոն-Պիվեն: