Եթե Հայաստանով անցնող շրջանառությունը դադարի, մենք կունենանք տնտեսական ցուցանիշի անկում. Միքայելյան
copy image url

Եթե Հայաստանով անցնող շրջանառությունը դադարի, մենք կունենանք տնտեսական ցուցանիշի անկում. Միքայելյան

Ներքին 2 տարի առաջ - 17:29 07-01-2023
«Այս տարվա վերջին մենք ունենք բավականին լավ տնտեսական ցուցանիշներ․ հավանաբար ունենք 14-15 տոկոս տնտեսական աճ»։Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում, ամփոփելով տնտեսական տարին, ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ «Մենք ունենք բանկային ոլորտի զգալի աճ, ունենք նաև այլ ոլորտներում զգալի աճ, կարելի է ասել, որ տնտեսական վիճակը այս պահին երկրում բավականին լավ է»,- ասաց Միքայելյանը։

Միքայելյանը, խոսելով տնտեսական աճի վրա տարբեր գործոնների ազդեցությունից, ասաց. «Լայն առումով՝ այս աճը կապված է դեպի երկիր ներգաղթով, ինչպես նաև Հայաստանի միջոցով Ռուսաստանի արտաքին տնտեսական օպերացիաների միջոցով մենք ֆիզիկապես գրանցում ենք բավականին ակտիվ տնտեսական ցուցանիշներ, որոնց շնորհիվ Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 3 ու կես անգամ, բայց այս աճը պայմանավորված չէ երկրում արտադրված ապրանքներով։ Այսպիսով, այն աճը, որը հիմա կա չի գեներացվում երկրի ներսում»։

Խոսելով տնտեսության առանձին ճյուղերից՝ Միքայելյանն ասաց. «Այս տարի մենք ունենք բավականին վատ ցուցանիշ գյուղատնտեսության ոլորտում, որը Էկոնոմիկայի նախարարության շրջանակում է գտնվում և ակնհայտորեն այստեղ թերացել ենք, բարձր աճ ունենք IT ոլորտում, որին նպաստել են և՛ պետական տարբեր աջակցության ծրագրեր, և՛ նաև միջազգային պահանջարկ, որը կա, և՛ այն կադրայի բազան, որը Հայաստանում ստեղծվել է»։

Ի տարբերություն գյուղատնտեսության՝ բավականին լավ ցուցանիշներ է արձանագրվել այս տարի ֆինանսական ոլորտում. «Բացի սա՝ մենք ունենք բավականին բարձր աճ ֆինանսների ոլորտում, բանկային ոլորտում, որը պայմանավորված է միջազգային օպերացիաներով, դեպի Հայաստան տրանսֆերների ներհոսքը Ռուսաստանից աճել է, և ամեն ամիս մաքուր ներհոսքը կազմում է մոտավորապես 200 մլն դոլար։ Այսպիսով, եթե գումարենք, այս շրջանառությունը արդեն ցույց է տալիս, թե ինչքանով է աճ գրանցվում միայն այս ներհոսքի պատճառով»,- ասաց Միքայելյանը։

«Բացի սրանից՝ մենք ունենք առևտրի և ծառայությունների ոլորտում բարձր աճ, մենք ունենք հիմնականում մեծածախ առևտրի աճ, իսկ մանրածախ առևտրում, այսինքն՝ ինչը վերաբերում է բնակչության կենսամակարդակին, աճը շատ համեստ է, իսկ ծառայությունների ոլորտում բոլոր ուղղություններն էլ աճում են, հատկապես տուրիզմի հետ կապված»,- ասաց նա։

Հարցին, եթ մեր երկիրը, որքանով է հանգստի համար նախընտրելի երկիր դրսից եկողների համար, Միքայելյանն ասաց. «Այս պահի դրությամբ՝ մատչելիության և գնային մրցունակության տեսանկյունից իրավիճակը լավագույնը չէ, որովհետև դրամը թանկացել է, և դա մատչելիության վրա բացասական է ազդել, բայց ամեն դեպքում, քանի որ գնաճը ամբողջ աշխարհում է գրանցվել, այդ մատչելիությունն ամեն դեպքում ինչ-որ տեղ ապահովվում է, իսկ եթե մենք ավելի լայն նայենք, պարզ է, որ հիմա նույնիսկ դեռ չի վերականգնվել տուրիզմը, 2019թ-ի մակարդակին չի հասել, բայց սա նաև իր հերթին պոտենցյալ է պարունակում լրացուցիչ հետագա աճի»։

Միքայելյանը նշեց նաև, որ գրանցվել է նաև վերականգնողական տնտեսական աճ, քանի որ նախորդ տարիներին անկում էր գրանցվել։ «Արդյունաբերության մեջ աճը շատ ավելի համեստ է, բայց էլի կա։ Կա վերականգնողակա աճ, որովհետև 20 թվին մեծ անկում էր, 21 թվին եղել է շատ ավելի համեստ վերականգնման գործընթաց, կարելի է նաև վերհիշել, որ 22 թվի սկզբին մի քանի օր, որ առաջ ոչ աշխատանքային է եղել, հիմա աշխատանքային է դարձել, սա էլ է ինչ-որ տեղ ազդել։ Ամեն տարվա աճի ցուցանիշ էլ կա, որ ուզած-չուզած գրանցվում է»։

Մեր այն դիտարկմանը, որ տնտեսության զարգացմանը զուգահեռ կա աննախադեպ գնաճ, Միքայելյանն ասաց. «Գանաճը որպես երևույթ շատ բացասաբար է ազդում կենսամակարդակի վրա, շատ բացասական ազդեցություն է ունենում քիչ ունևոր խավի վրա։ Ես մի անգամ հաշվել եմ, թե տարբեր խավերի վրա ինչպես է ազդում գնաճը, և պարզվել է, որ աղքատների և հարուստների համար գնաճի ցուցանիշը իրականում տարբեր է, որովհետև նրանց սպառման կառուցվածքը տարբերվում է»։

Միքայելյանի խոսքով՝ գնաճը մեր երկրում հիմնականում պայմանավորված է արտաքին ազդեցությամբ. «Հիմնականում գնաճը պայմանավորված է Ամերիկայի գնաճով և հիմնականում ներմուծվել է արտերկրից, որովհետև արտերկրում այդ քանակական մեղմացում է տեղի ունեցել 20-21 թվականներին, այսինքն՝ շատ դոլար է տպվել, և դա դարձել է միջազգային գնաճ, բայց մյուս կողմից հարկ է նշել, որ դրամը շատ է թանկացել և այսպիսով պետք է դա կոմպենսացներ, բայց դա տեղի չի ունեցել։ Իրականում դրամի թանկացումը ունենալու է երկարաժամկետ բացասական էֆեկտ Հայաստանի տնտեսության վրա, որովհետև հոլանդական հիվանդության ռիսկ է ստեղծում, և այսպիսով մենք տեսնում ենք, որ հայկական ապրանքների մրցունակությունը գնային տեսանկյունից նվազում է, և սա էլ է իրողություն»,- ասաց Միքայելյանը։

Խոսելով մեր և հարևան երկրում գնանցված գնաճային ցուցանիշների համեմատությունից և նրանից, որ գնաճը մեր երկրում ավելի ցածր է, Միքայելյանն ասաց․ «Քանի որ դրամը արժևորվել է, դոլարով գործարքներ իրականացնող երկրների համեմատ՝ ցածր է, դա ես վստահ չէի պնդի, Վրաստանի հետ համեմատած, այո՛, ավելի ցածրն է գնաճը, բայց Վրաստանի տնտեսական քաղաքականության մեջ գնաճը չի համարվում այդքան բացասական երևույթ, որքան Հայաստանում, և հենց այդ պատճառով Վրաստանում կարող է ավելի բարձր գնաճ գրանցվել, բայց այնտեղ այլ տնտեսական քաղաքականություն է իրականացվում, ինչ վերաբերում է այլ երկրների հետ համեմատությանը, նախ՝ վերջին երկու-երեք ամսվա ըմթացքում գնաճի ցուցանիշը սկսեց նվազել, և սա էլ է հատկանշական, և երկրորդը՝ քանի որ մենք խոսում էինք աշխարհի այլ երկրներից ներմուծված գնաճի մասին, ապա այո՛, այդ երևույթը կա․ այլ երկրների համեմատ՝ Հայաստանում կարող է ավելի ցածր գնաճ լինել»։

Ամփոփելով խոսքը և արձագանքելով մեր դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ տնտեսության գրանցած արդյունքները այս տարի ավելի բարվոք են, քան նախորդ տարիներին, Միքայելյանն ասաց. «Անշուշտ ավելի լավ էր, բայց երկու չափանիշ կա, որ պետք է հաշվի առնել, այսինքն՝ լավ էր զուտ արտադրության քանակի տեսանկյունից, ինտենսիվության տեսանկյունից, շրջանառության տեսանկյունից, բայց կենսամակարդակի տեսանկյունից՝ դեռ պարզ կդառնա, և երկրորդը այն դրսի հանգամանքները, որոնք ազդել էին մեր տնտեսության վրա, կարող են բացասաբար ազդել, հակառակ ազդեցությունն ունենալ, այսինքն՝ եթե ամբողջ շրջանառությունը, որը անցել է Հայաստանով, դադարի անցնել, մենք կունենանք անկում, դա նույնպես տեխնիկական բնույթ է կրելու, ինչպես ներկայիս աճը»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում