Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքներում, Ապարանի տարածաշրջանում ու Ջերմուկում ձյուն է տեղում
copy image url

Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքներում, Ապարանի տարածաշրջանում ու Ջերմուկում ձյուն է տեղում

Ներքին 2 տարի առաջ - 09:36 07-01-2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքներում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված