Հունվարի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմասնակցի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին վախճանված Հռոմի պատվավոր պապ երջանկահիշատակ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Պատվիրակության կազմում են Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։