Հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում
copy image url

Հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում

Ներքին 2 տարի առաջ - 22:30 03-01-2023
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 3-ի ժամը 10։42-ին ահազանգ է ստացել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 10 աշխատակից, 15 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: