Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 անչափահաս է տուժել․ ՀՀ ԱԻՆ
copy image url

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 անչափահաս է տուժել․ ՀՀ ԱԻՆ

Ներքին 2 տարի առաջ - 20:30 03-01-2023
Հունվարի 3-ին, ժամը 16։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված