«Թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ- իրանական քաղաքակրթական դաշինքը․ իրանագետ
copy image url

«Թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ- իրանական քաղաքակրթական դաշինքը․ իրանագետ

Ներքին 2 տարի առաջ - 18:30 03-01-2023
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Բաքվի և Էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» ու այդ տանդեմին դիմակայելու համար Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլերին։

«Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը։ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։ Դրանցից մեկը կարող է լինել Հայաստանի անվտանգության մակարդակի միանգամից մի քանի աստիճանով բարձրացումն Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ և գործարկումով։

Բաքվի և Էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։

Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։

Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված