Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի դեկտեմբեր ամսին 170 երեխա է ծնվել՝ 94 տղա, 76 աղջիկ:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ 170 երեխաներից 112-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Գավառի բժշկական կենտրոնում, 24-ը՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։
Ճամբարակի առողջության կենտրոնում դեկտեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:
Նույն աղբյուրը նաև հայտնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվն ավելացել է 61-ով։