Ձորաղբյուրի տներից մեկի մոտ հայտնաբերվել է վիրավոր կարմիրգրքյան քարարծիվ
copy image url

Ձորաղբյուրի տներից մեկի մոտ հայտնաբերվել է վիրավոր կարմիրգրքյան քարարծիվ

Ներքին 2 տարի առաջ - 16:20 03-01-2023
Հունվարի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:

Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։

Նշվում է, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ամենից շատ դիտված