«Ֆակտոր թիվի»-ի հյուրը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանն է։ Հարցազրույցի թեման ՏՏ ոլորտի ամփոփումն է։
«Գաղտնիք չէ, որ միջազգային շուկայում գլոբալ ՏՏ ոլորտի անկում է գրանցվում և մոտ հազար ընկերություն միայն այս տարվա ընթացքում 150 հազար աշխատատեղ է կրճատել»։
Փոխնախարարը նշեց. «Դեռևս 2022 թվականի արդյունքների մասին վաղ է խոսելը, կարող ենք կանխատեսել, որ բավականաչափ աճ կլինի»։