Սպորտային-2022․ ապրիլ
copy image url

Սպորտային-2022․ ապրիլ

Սպորտ 2 տարի առաջ - 18:40 28-12-2022
Oragir.News-ն ամփոփում է 2022 թվականի ընթացքում հայկական, ինչպես նաև համաշխարհային մարզական իրադարձությունները, հավաքականների, մարզիկների ձեռքբերումները։

Ամսեամիս ներկայացնում ենք սպորտային ամենավառ և ամենակարևոր պահերը։

Ապրիլ

Մալխաս Ամոյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։ 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ:



«Էրեբունի» բասկետբոլային ակումբը հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տոնեց հիմնադրման 30-ամյակը։



Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հանդիպեց Լեհաստանի ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:12 հաշվով։

Մահացավ հայտնի ֆուտբոլային գործիչ, Հենրիխ Մխիթարյանի գործակից Մինո Ռայոլան։



Սպորտային-2022․հունվար
Սպորտային-2022․ փետրվար
Սպորտային-2022․ մարտ

Ամենից շատ դիտված