Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն
copy image url

Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Արտաքին 2 տարի առաջ - 13:00 28-12-2022
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը 2023 թվականի հունվարի 18-ին ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության խոսնակը Օմիդ Քալիբաֆը։

Վերջինս հայտնել է, որ ներկայումս երկու կողմերը ապրանքներ են փոխանակում արտոնյալ առևտրային համաձայնագրի հիման վրա։ Օմիդ Քալիբաֆն ասել է, որ ԵԱՏՄ-ն մաքսային արտոնություններ է տվել իրանական ապրանքների 500 տեսակների, իսկ Իրանը՝ կազմակերպության անդամ երկրների կողմից արտադրվող շուրջ 400 տեսակի։

Հարցին, թե Իրանի ներմուծման արգելքներն ինչ ազդեցություն կունենան ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերի վրա, նա նշել է, որ արգելքը չի կիրառվի եվրասիական բլոկի ներկրումների վրա։ «Որոշակի տեսակի ապրանքների ներմուծման արգելքը, ինչպիսիք են պատմական մասունքները, խոզի միսը և այլն, շարունակում են կիրառվել, սակայն արտարժույթի պահուստները պահպանելու համար իրականացվող ներմուծման սահմանափակումները չեն կիրառվի»,- հայտնել է պաշտոնյան։

Իրանում կա ապրանքների մեծ ցանկ, որոնց ներկրումը երկար տարիներ արգելված է։ Ըստ Իրանի ապրանքների մաքսանենգության և արտարժույթի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Փուր-Քազեմ Շայեստեհի՝ արգելված է ավելի քան 2000 տեսակի ապրանքների ներմուծումը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի