Oragir.News-ն ամփոփում է 2022 թվականի ընթացքում հայկական, ինչպես նաև համաշխարհային մարզական իրադարձությունները, հավաքականների, մարզիկների ձեռքբերումները։
Ամսեամիս ներկայացնում ենք սպորտային ամենավառ և ամենակարևոր պահերը։
ՄարտՀենրիխ Մխիթարյանն ավարտեց ելույթները Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ «Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին»,- գրել էր Հենրիխը։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն։

Եւս մեկ ընկերական խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կրեց պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ Նորվեգիա - Հայաստան՝ 9։0։

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն․. նա եզրափակիչում հաղթեց թուրք մարզիկին։
Սպորտային-2022․ հունվար
Սպորտային-2022․ փետրվար