Դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը. Գայանե Պապոյան
copy image url

Դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը. Գայանե Պապոյան

Ներքին 2 տարի առաջ - 11:49 27-12-2022
Ի պատասխան լրագրողների բազմաթիվ զանգերի և հաղորդագրությունների, նշեմ, որ դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ԱՌԻԹ չի հանդիսացել իմ դիմումը։
Դատավորին կարգապականան պատասխանատվության ենթարկելու համար ես չեմ դիմել ո՛չ ԱՆ, ո՛չ էլ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, այլ կարգապահական վարույթի հարուցման առիթ է հանդիսացել ԶԼՄ հրապարակումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Պապոյանը։ Նա նաև գրել է.

Մասնավորապես ես, օգտվելով իմ ՖԲ հարթակից, գրառում եմ կատարել առ այն, որ դատավոր Փիլոսյանը 2 տարի է չի տրամադրում դատական ակտը, իսկ այդ ընթացքում պատասխանողը հասցրել է սնանկ ճանաչվել։ Նշված գրառումը տարածել է iravaban.net կայքը, որին այդ մասով ես որևէ հարցազրույց չեմ տվել: Կայքը պարզապես տարածել է իմ գրառումը։ Հենց դա էլ հանդիսացել է դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթ։

Ինչ վերաբերվում է ՖԲ-ում գրառում կատարելուն, ապա որևէ մեկի համար նորություն չէ, որ փաստաբանական գործունեության ընթացքում յուրաքանչյուր փաստաբան տարբեր հարթակներով պարբերաբար բարձրաձայնում է դատական համակարգում առկա, դատավորի աշխատելաոճի հետ կապված խնդիրները, հայտնում իր դժգոհությունները:

Ես կատարել եմ գրառում, որով բարձրաձայնել եմ առկա խնդիրը, ընդ որում՝ նմանատիպ գրառումներ կատարել եմ տարբեր դատավորների վերաբերյալ, ինչը բխում է վստահորդի շահից, որը, թերևս, փաստաբանի համար պետք է լինի առանցքային։

Իսկ ինչ վերաբերվում է կարգապահական տույժի ընտրված տեսակին, ապա գտնում եմ, որ այն խիստ է և համաչափ չէ դատավորի կողմից թույլ տրված խախտման բնույթին։