Հայաստանում բենզինը շարունակում է էժանանալ։ Մի քանի օր է՝ մայրաքաղաքի լցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արժե 390 դրամ, իսկ պրեմիում տեսակինը՝ 410 դրամ։
Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ բենզինը վաճառվում էր 480/500 դրամով, այն սկսեց էժանանալ աստիճանաբար, փորձագետները տարբեր
մեկնաբանություններ են անում՝ սկսած տարադրամի փոխարժեքից մինչև համաշխարհային շուկայում նավթի գների տատանում։
Ամեն դեպքում՝ ուրախալի է արձանագրել, որ մեզանում գեթ մեկ ապրանք կա, որը էժանանում է։
Եւ առիթից օգտվելով մեր համաքաղաքացիները կտրոններ են գնում, որպեսզի թանկացման դեպքում գոնե մի քիչ շահեն։