ԿԽՄԿ-ն Հայաստանից շուրջ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել Արցախ
copy image url

ԿԽՄԿ-ն Հայաստանից շուրջ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել Արցախ

Ներքին 2 տարի առաջ - 18:17 26-12-2022
Հայաստանը Կարմիր խաչի միջոցով շուրջ 10 տոննա մարդասիրական բեռ է փոխանցել Արցախին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Իր խոսքով՝ Արցախ են տեղափոխվել առաջին անհրաժեշտության միջոցներ՝ դեղեր, մանկական սնունդ, անհրաժեշտ սննդամթերք և այլն։ «Մարդասիրական այդ օգնությունը փոխանցվել է արդեն երեկ՝ համապատախան բուժհաստատություններին ու այլ օղակների»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու խնդրին՝ Ամատունին ասաց, որ քաղաքացիների տեղափոխման որոշումը կայացնում են բժիշկներն ու պատկան մարմինները։ «Մենք պատրաստ ենք, ըստ կարիքի, օգնել նրանց տեղափոխել այնտեղ, որտեղ նրանց համար կարող են ավելի հարմար ու արդյունավետ բուժում ապահովել։ Այս պահի դրությամբ, ինչպես մենք արդեն տեսանք, ընդհանուր առմամբ 6 հոգի առողջական խնդիրներով տեղափոխվել է Հայաստան՝ դեկտեմբերի 15-ից մինչև երեկ»,- ասաց նա։

Ամատունին անդրադարձավ նաև օկուպացված Արցախի բուժհաստատությունում գրանցված մահվան դեպքին։ Ասաց՝ քաղաքացիների տեղափոխման ուղղությամբ միջազգային կառույցն աշխատանքներն իրականացնում է միայն իրենց դիմելուց հետո։ Տեղափոխման յուրաքանչյուր գործընթաց յուրահատուկ է։ «Ինչ վերաբերում է դիմելուն՝ նայած իրավիճակ։ Բոլոր իրավիճակները տարբեր են։ Հիմնականում կարող են դիմել, երբ մենք ունենք նույն պահին տեղափոխելու անվերապահ հնարավորություն, կան իրավիճակներ, երբ կարող են լինել որոշակի ձգձգումներ՝ տարբեր պատճառներով։ Շատ դժվար է բոլոր դեպքերի համար ասել, որ մենք ցանկացած դեպքում նույն րոպեին կարող ենք տեղափոխել։ Ոչ, ցանկացած դեպքում դա ձգվելու է։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել՝ սկսած եղանակային պայմաններից և այլն։

Բայց այն, որ մենք ասում ենք, որ պատրաստակամ ենք և կարող ենք գործարկել մեր միջնորդությունները՝ նշանակում է, որ մեր կողմից գործադրվում են բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորության դեպքում ամեն ինչ պատշաճ և արագ իրագործվի։ Այդ մի քանի անձանց մասով դիմումից հետո պատշաճ ձևով այդ ամենն իրականացվել է»,- ասաց նա։

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր նոր տեղափոխումներին՝ Ամատունին ասաց, որ նախատեսվող աշխատանքների մասին գերադասում են խոսել դրանք իրականացնելուց հետո միայն։ «Մենք նախապես չենք հայտարարում նախատեսվող անելիքի մասին։ Գերադասում ենք ասել այն, ինչ արդեն իսկ արել ենք։ Հուսանք, որ, այո՛, կարիքի դեպքում, որը մեզ կփոխանցվի, մենք կկարողանանք լիարժեքորեն իրականացնել բոլոր գործընթացները»,- ասաց նա։

Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած գործընթացի իրականացման համար Կարմիր խաչն անմիջական կապ է պահպանում իրենց դիմած կողմի հետ։ Սա օգնում է ամբողջությամբ տիրապետել իրավիճակին։ Անհրաժեշտության դեպքում ցուցաբերել անհրաժեշտ ու առաջնային աջակցությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում