Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով-2022»-ի բացմանը։
«Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մենք ցանկանում ենք նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը խորհրդարանական համատեղ ջանքերով»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։