Վաղը ժամը 19:00-ին  հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում. Բեգլարյան
copy image url

Վաղը ժամը 19:00-ին հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում. Բեգլարյան

Ներքին 2 տարի առաջ - 23:36 25-12-2022
Այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի:

Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը:

Հ.Գ. Վաղը (ամսի 26-ին) ժամը 19:00-ին պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց). համեցե՛ք ու տարածե՛ք»։

Ամենից շատ դիտված