Տնավարի հանդիպումներ. Փաշինյանը արարողակարգային խախտումնե՞ր է անում
copy image url

Տնավարի հանդիպումներ. Փաշինյանը արարողակարգային խախտումնե՞ր է անում

Ներքին 2 տարի առաջ - 11:58 25-12-2022
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ։ Հետաքրքիրն այն է, որ արտախորհրդարանական ուժերի ղեկավարների առջև դրված էր անուն ազգանունը, իսկ Փաշինյանինը՝ ոչ։

Պարզելու համար, թե արդյո՞ք այն արարողակարգային խախտում չէ և արդյո՞ք Փաշինյանը իրեն վեր չի դասել դրանով մնացածից՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ըստ իս, խախտում չկա, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ուներ տան տիրոջ կարգավիճակ, ինչպես օրինակ տանտերը հյուրեր է ունենում, բոլոր հյուրերը տանտիրոջը ճանաչում են, բայց հյուրերը միմիանց ոչ, որի պատճառով էլ յուրաքանչյուրի դիմաց դրված է եղել անվանական քարտեր։

Դա խախտում կլիներ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը լիներ դրսում և իր դիմաց չդրվեր։ Դա շատ նման է նրան, որ մենք հրավիրած ենք հարսանիքի ու հյուրերի դիմաց կա անվանական քարտեր, ոչ միայն միմիանց ճանաչելու այլ նաև յուրաքանչյուրի համար հատուկ աթոռ է նախատեսված։

Արարողակարգի ժամանակ հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք, ընդհուպ մինչև, թե որ հյուրը որտեղ և որ դիրքով պետք է նստի։ Միտքս շարունակեմ, իսկ հարսանիքի ժամանակ երբեք չեք նկատի հարսի և փեսայի սեղանի վրա անվանական քարտեր, քանի որ արդեն բոլորին պարզ է, թե ով է առիթի գլխավոր հերոսը, այս դեպքը ճիշտ նույն սկզբունքով է»։

Ամենից շատ դիտված