Կրակոցներ են արձակել Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի տան պատուհաններին․ shamshyan.com
copy image url

Կրակոցներ են արձակել Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի տան պատուհաններին․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 13:40 24-12-2022
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։ Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա՝ պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին և հանձագործության գործիք-ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։