Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այնպիսի շռնդալից քարոզարշավ է անում, որ նրան անգամ Նիկոլ Փաշինյանը կնախանձեր։ Ընդ որում, այդ քարոզարշավի համար Ավինյանն օգտագործում է իր պաշտոնական դիրքը, կարգավիճակը։ Մյուս կողմից էլ՝ զարմանալի ծով համբերություն ունի գործող քաղաքապետը, որ բավարարվում է Ավինյանի ժամանակավոր տեղապահի պաշտոնով։
Ուշագրավ է, որ շաբաթվա սկզբին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին Ավինյանը չի մասնակցել, Ավինյանը չի մասնակցել նաև ավագանու նիստին, իսկ հինգշաբթի Կառավարության նիստին մասնակցել եւ հպարտորեն ներկայացրել է տանիքների վրա կառուցված շենքերը քանդելը, անճոռնի կրպակը ապամոնտաժելը։ Ի դեպ, այս նիստին քաղաքապետը չէր մասնակցում։
Ստացվում է՝ Ավինյանի համար անպատվաբեր է Հրաչյա Սարգսյանի նախագահությամբ նիստերին մասնակցելը, ինքը միայն գործադիրի նիստերին մասնակցելու համար է։