Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» նոր պահանջ ունեն. ադրբեջանագետ
copy image url

Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» նոր պահանջ ունեն. ադրբեջանագետ

Ներքին 2 տարի առաջ - 09:41 24-12-2022
«Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստները» նոր պահանջ են առաջ քաշել…»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Պահանջում են, որ ՌԴ խաղաղապահների բոլոր անցակետերում ծառայությունը կազմակերպվի Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմինների հետ՝ իբր թե «երկրի բնական պաշարների ապօրինի շահագործումը և դրանց փոխադրումը դադարեցնելու համար»:

Հ.Գ. Ձեր դեմքը շուտվանից է պատռված՝ մի տանջվեք, ինչքան պահանջ կա միանգամից հայտարարեք»,- գրել է նա: