ՔՊ-ից հնչող կարծիքներն ու տեսակետները հակապետական են․ Հայկ Մամիջանյան
copy image url

ՔՊ-ից հնչող կարծիքներն ու տեսակետները հակապետական են․ Հայկ Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 23:15 23-12-2022
Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։ Ամփոփվել է քաղաքական տարին։

«Տարվա ընթացքում տեղի ունեցած ակցիաներին ամբողջ Հայաստանում մասնակցել է 5.7 տոկոսը, ինչը շատ լուրջ թիվ է և շատ լուրջ մտահոգության տեղիք պիտի տա իշխանություններին, իսկ ևս տասնհինգ տոկոսը ցանկացել է մասնակցել, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողացել։ Սրանք թվեր են, որոնք արժե նշել։ Նույնիսկ փողոցային պայքարի ամենաթեժ օրերին շատ պատգամավորներ շարունակում էին պատգամավորական գործունեությունը։ Շատ կարևոր է միջազգային խորհրդարանական գործունեությունը, որը մենք իրականացրել ենք»։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց մասնակցությունը միջազգային հանդիպումներին և խորհրդարանական գործընկերների հետ հանդիպումները առավել քան կարևոր են։

Մամիջանյանը ասաց, որ շատ հաճախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հնչող կարծիքներն ու տեսակետները, մեղմ ասած, հակապետական են։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի