Ռուսները մեզ տանում են նոր պատերազմի. Տիգրան Արզաքանցյան
copy image url

Ռուսները մեզ տանում են նոր պատերազմի. Տիգրան Արզաքանցյան

Ներքին 2 տարի առաջ - 20:57 22-12-2022
Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն է։ Արզաքանցյանը խոսել է Բերձորի միջանցքում ստեղծված իրադրության մասին։

«Ես տեսնում եմ ինչ է կատարվում, բայց ստեղ ունենք պատասխանատու կողմ։ Պատասխանատու կողմը այսօր խաղաղապահներն են, որ պետք է իրենք թույլ չտային այդ մարդիկ գտնվեին ճանապարհի վրա։ Էս ինչ դար ենք ապրում, որ պետք է մի հատ խնդրենք, որ մեր ճանապարհը բացեն հիվանդ տեղափոխենք»։

Արզաքանցյանի խոսքով՝ պետք է իմանանք, թե ինչ ձևով են կնքել նոյեմբերի 9-ի պայմանագիրը, ինչ ձևով են քննարկել, ինչ ձևով են ստորագրել, որ այսօր «էս օրին ենք»։

«Ռուսները մեզ տանում են նոր պատերազմի, Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ մեր իշխանության հետ թույլ են աշխատում, մեր իշխանությունն էլ թույլ է աշխատում Ռուսաստանի հետ ոնց որ պետքն է», - ասաց Արզաքանցյանը։

Անդրադառնալով խաղաղապահների գործողություններին՝ Արզաքանցյանը նշեց, որ ռուսները եթե չգային, Եվրոպայից պետք է խաղաղապահներ գային։

«Սկանդինավիայից պատրաստ էին՝ գային, զորքեր տրամադրեին եվրոպական երկրները, որ գան խաղաղապահի դեր կատարեն»։