Արցախի հիվանդանոցում 44-ամյա քաղաքացի չի մահացել․ ԱՀ ԱՆ խորհրդականը հերքում է տարածված տեղեկությունը
copy image url

Արցախի հիվանդանոցում 44-ամյա քաղաքացի չի մահացել․ ԱՀ ԱՆ խորհրդականը հերքում է տարածված տեղեկությունը

Ներքին 2 տարի առաջ - 13:31 22-12-2022

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հերքեցին Արցախի հիվանդանողներից մեկի 44-այմա քաղաքացու մահվան մասին տեղեկությունը։

Oragir.News-ի հետ զրույցում նախարար նախարարի խորհրդական Մայա Ազատյանը կոչ արեց ճշգրիտ տեղեկություն ստանալու համար հետևել պաշտոնական լրատվությանը։

«Արցախի Հանրապետության նախարարությունն ու տեղեկատվական շտաբն այդպիսի որևէ տեղեկություն չի տարածել։ Դեռևս երեկվանից այդ հարցը շրջանառվում է, բայց ես հայտարարում եմ, որ պաշտոնական լրատվությունում այդպիսի բան չի եղել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այդպիսի քաղաքացի կա, որին անհրաժեշտ է շատ շտապ տեղափոխել Երևան՝ Ազատյանն ասաց, որ նախարարությունը քիչ անց պաշտոնական տեղեկատվությունը կտեղադրի և կհայտնի կարևորագույն տեղեկությունները։

«Եթե այս պահին շատ հրատապ կերպով Երևան տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների մասին տեղեկություն լինի՝ մենք պաշտոնական հաղորդագրությամբ կտարածենք»,- ասաց ԱՀ ԱՆ խորհրդականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր էջում գրել է, որ «ԼՂ շրջափակման հետևանքով հիվանդանոցում 44-ամյա տղամարդ է մահացել»։

Ամենից շատ դիտված